Ովքեր են ծանր հանցագործությունների մեջ մեղադրել Հանրապետական հիվանդանոցի բժշկին և Մալաթիա-Սեբաստիայի քննիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննիչների, բժիշկների դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած քաղաքացիները հայտնվել են դատարանի առաջ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել Վարդան Գաբրիելյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն:

Մասնավորապես, Գաբրիելյանը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մհեր Եսայանին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության համար, թե, իբր, նա քրեական գործով ապացույց է կեղծել: Զաքար Հայրապետյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն:

Մասնավորապես, նա 2019 թվականի մայիսի 17-ին «Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկ Արումուգամ Թամբային մեղադրել է, որ նա իր մոր` Սաթենիկ Հայրապետյանի բուժման համար 120 հազար դրամի չափով ավել վարձատրություն է պահանջել եւ խաբեությամբ հափշտակել:

Ասել է թե՝ վերոնշյալ քաղաքացիները հանիրավի մարդկանց մեղադրել են հանցանքի համար, որը հետագայում պարզվել է, որ սուտ է, եւ քաղաքացիները սուտ մատնության համար կանգնել են դատարանի առաջ:




Լրահոս