Սահմանին ապրողը ընտանիքի համար՝տարիների խնդիր է լուծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանապահ Պառավաքարում ապրող Բրուտյանները տարիներ շարունակ ապրել են փլուզման վտանգ ունեցող տան մեջ: Պապից թոռ հասած տան հիմքերը տարիների ընթացքում սկսել են թուլանալ: Կաթացող  տանիքն ու փայտյա հատակն էլ շարքից դուրս են եկել՝ տանտերերին կանգնեցնելով խնդիրը շուտափույթ լուծելու փաստի առջև: Լքել հայրենի գյուղը չեն ձգտել. պատերազմականժամանակահատվածհաղթահարածընտանիքիհամարդանաևպատվիհարց է եղել: Բրուտյաններիտանխնդիրըհայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործը նկերկառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:

 

Նախորդտարվաաշնանը, Մանվելն սկսել է տան վերակառուցման աշխատանքները: Իրականացված լայնածավալ աշխատանքների շնորհիվ, կարգավորվել են հրատապլուծում պահանջող հարցերն ու ստեղծվել պայմաններ՝ նորմալ կենցաղավարության համար. լիարժեք ամրացվել են տան հիմքերը, փոխվել տանիքն ու հատակը, ավելացել են հարմարավետ խոհանոցը, կոմունալ հարմարությունները  և սահմանին ապրող գյուղացու կյանքում անհրաժեշտություն դարձած ապաստարանը: Երկրորդ հարկից նկուղային հարկ տանող ապաստարանի մուտքն սկսվում է երեխաների ննջասենյակից:

«Երբեմն, երբ կրակոցներ էին լինում, թաքնվել ուտեղ չկար: Ավելին, փլուզման եզրին գտնվող տանից հարկավոր էր նույնիսկ փախնել: Հիմա, բետոնացման աշխատանքներն այնքան լավ են կատարված, որ հանգիստ կարող ենք պատսպարվել: Եթե անգամ երկրորդ հարկը վնասվի՝ նկուղային հարկը կմնա: Ծրագիրն անչափ կարևոր է տան խնդիր ունեցողը ընտանիքների համար»,-ասել է տանտերը՝ Մանվել Բրուտյանը:

Վերակառուցված տան մեջ ապրում են 6 հոգով: Բազմանդամ ընտանիքը հասցրել է առաջին ձմեռն անցկացնել նոր տանն ու սկսել է կենտրոնանալ այլ նպատակների իրականացման ուղղությամբ:

Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, նախորդ տարվա ընթացքում, Պառավաքարում տան խնդիր է լուծել 5 ընտանիք:




Լրահոս