Armenian text to speach

Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները հրաժարվում են հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան արարողությունները. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները, հրաժարվում են հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան արարողությունները:

«Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները, որտեղ ամիսներ առաջ ծրագրված են եղել նշանդրեքի և հարսանեկան արարողություններ, հրաժարվում են վարակի պատճառով անսալ կազմակերպիչների խնդրանքին և հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան կամ նշանդրեքի արարողությունները՝ վկայաբերելով հարսանյաց սրահի և կազմակերպիչների միջև կնքված/ստորագրված պայմանագիրը։

Կարծում եմ այս հարցը պետք է լուծել պետության միջամտությամբ, որպեսզի բոլոր միջոցառումների չեղարկում/հետաձգումները կատարվեն օրենքի ուժով։ Մեր քաղաքացիները փաստորեն սոցիալական ավելի մեծ պատասխանատվություն են զգում, քան մանր ու միջին ձեռնակատերերը։ Այսօր, առավել, քան երբևէ պետք է մեծացնենք մեր անձնական, անհատական պատասխանատվության աստիճանը՝ դա համարելով ազգային անվտնագության կարևորագույն բաղադրիչ։

Այսօր մեր ազգային անվտանգությունը, հանրային առողջությունը կախված է առանձին վերցրած ամեն մի քաղաքացուց և բոլոր, յուրաքանչյուրս պետք է ապրենք ու գործենք այս անխախտ գիտակցմամբ։

Հ․Գ․ Բոլոր այսպիսի դեպքերի համար, մինչև պետության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, խնդրում եմ կապվել ինձ անձնական նամակով»,- գրել է նա:

 




Լրահոս