Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, գրադարանները, թանգարանները մինչև մարտի 23-ը փակ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
Հիշեցնենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև դպրոցները և մանկապարտեզները։




Լրահոս