Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, թե Հայաստանում կան առաջին անհրաժեշտության ապրանքների բավարար քանակ եւ խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա, սակայն երեւանյան սուպերմարկետներում այլ իրավիճակ է:
«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից», – հայտնում են ՏՄՊՊՀ-ից:
Այս լուսանկարներն արվել են այսօր: