Բացվել է գանձապետական հաշիվ կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

‼️ Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։




Լրահոս