«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայ հայտնի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 30-ն անց բալզակյան տարիքի 4 ամենականացի հայտնիներին: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին փայլի մասին է։ Չէ՞ որ կինը գրավիչ է, երբ արտաքինը ներդաշնակ է ներքինի հետ։
Նազենի Հովհաննիսյան
Նազենին կանացիության խորհրդանիշ է: Նա ե՛ւ գեղեցիկ է, ե՛ւ խնամված, ե՛ւ կիրթ, ե՛ւ ինտելեկտուալ ու տաղանդավոր: Բոլոր այս հատկությունների հանրագումարը նրան դարձնում են առանձնահատուկ: Նազենիին ֆիլմերում մշտապես բաժին են ընկնում գլխավոր դերեր: Նա հաջողությամբ է կերտում կանացի դրամատիկ կեպարները: Նազենին փայլում է նաեւ հայերենի փայլուն իմացությամբ, գրագետ խոսքով:
Ռոզի Ավետիսովա
Այս դերասանուհին շշմեցուցիչ փայլ ունի, եւ պատահական չէ, որ թատրոնում եւ կինոյում նրան վստահվում են ամենականացի կերպարները: Ռոզին հաճախ է հանդես գալիս հետաքրքիր, տարբերվող ֆոտոշարքերով, որոնցում ավելի է ընդգծվում նրա սեքսուալությունը:Նրան շատ են վերագրում սիրավեպեր, սակայն դերասանուհին մինչ օրս էլ ամենացանկալի հարսնացուների ցանկում է:
Հրաչուհի Ութմազյան
Ասմունքող, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը աչքի է ընկնում ոչ միայն իր կանացի փայլով, կոկիկությամբ, այլեւ ինտելեկտով եւ խորությամբ: Նա հասարակական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող կին է, մշտապես աչքի է ընկնում իր տարբերվող եւ համարձակ տեսակետներով:Հրաչուհուն առանձին հմայք է հաղորդում նաեւ նրա անկեղծությունը:
Անի Պետրոսյան
Նա թատրոնում եւ կինոյում կերտել է ամենատարբեր կանանց կերպարներ՝ դրամատիկից մինչեւ կատակերգական: Առհասարակ, այս դերասանուհին տարիքից փոքր է երեւում: Անին տարիների ընթացքում կարողացել է տղամարդկանց համար լինել ցանկալի, կանանց համար՝ քննարկվող ու հետաքրքիր:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Անտոնյան