ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ բացահայտումների հետքերով․ ով է հայտնվել թիրախում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը, եւ այդ ճանապարհով անցել են պաշտոնեական լիազորությունները:

ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե ով է առանցքային վարչության պետը: «Ժողովուրդ» օարթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է, որը հանրությանը առավել հայտնի դարձավ 2014 թվականին 1 տոննա հերոինի պատմությունով։ Նախ նշենք, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերվել էր մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը, իսկ, ահա, բացահայտումը արել է ներկայումս ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս