Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ «Կամազ»-ն ու «07»-ը. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 160.8 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Հովհաննես Հ-ի վարած «Կամազ» մակնիշի ՊՆ 3294 Տ համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բորիս Ա-ի վարած Վազ 2107 մակնիշի 36 AՏ 040 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Բորիս Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարւթյան Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի և ծառայության գծով տեղակալ Աղաջանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վատ տեսանելիությունը. եղել է ուժեղ մառախուղ, և «Կամազ»-ի վարորդը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում, չի նկատել, թե ինչպես է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։




Լրահոս