ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կարող է հետաձգվել․ մանրամասնում է արդարադատության նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պարզ դարձավ, որ Արցախի նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով, եւ նախագահի պաշտոնի համար կպայքարեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

ArmLur.am-ը զրուցել է Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց ընթացակարգերը։

«Եթե արտակարգ դրություն հայտարարվի, ապա այդ պայմաններում ընտրություն չի անցկացվում։ Դա հայտարարվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում սահմանադրական կարգին։ Նա նշեց, թե արտակարգ իրավիճակ հայտարարելու լիազորությունն էլ ունի Արցախի նախագահը, սակայն այդ դեպքում ընտրություն անցկացվում է», – նշեց նա։

Նախարարի հետ զրուցել ենք նաեւ հետագա աշխատանքների հետ կապված։ «Մինչեւ մայիսի 19-ը երկու կառույցներն էլ՝ խորհրդարանն էլ, նախագահական ինստիտուտն էլ գործելու են։ Հանրապետության նախագահն այստեղ հանդիսանում է նաեւ գործադիրի ղեկավար, գլխավորում է կառավարություն եւ այդ դեպքում անհրաժեշտություն չի առաջանում, որ ծրագիր ներկայացնի խորհրդարանին», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ




Լրահոս