Պարագվայական բանտի կալանավորները հրաժեշտ են տվել Ռոնալդինյոյին եւ նրա եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրային:
Երբ կալանավորներն իմացել են, որ Ռոնալդինյոն ազատ է արձակվելու եւ գնալու է տնային կալանքի, ֆուտբոլիստի համար խորոված են պատրաստել, հաղորդում է ESPN-ը :
Նշվում է, որ խցակիցները ֆուտբոլիստին հրաժեշտ տալուց չեն կարողացել զսպել արցունքները: Ռոնալդինյոն խոստացել է այցելել նրանց Բրազիլիա վերադառնալուց առաջ:
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակի» 2005 թվականի դափնեկիրը եւ իր եղբայրը ձերբակալվել էին կեղծ փաստաթղթերով երկիր մուտք գործելու համար:
Էդմոն Մարտիրոսյան