Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1786-ով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, վարակի դեպքեր գրանցվել են 82 շրջաններում:
«Ռուսաստանում ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 917 է, կորոնավիրուս է գրանցվել 82 շրջանում: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 94 մարդ»,-ասվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությունում: