Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին «Հոդված 3» ակումբը կազմակերպում է տեսաքննարկում կորոնավիրուսի հարուցած ճգնաժամից տուժած խմբերին կառավարության առաջարկած սոցիալական աջակցության փաթեթի հասցեկանության ու հասանելիության հարցերի վերաբերյալ:
Քննարկմանը կարող եք հետևել այստեղ՝ https://www.facebook.com/article3club/live/
Բանախոսներն են.
ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
ԱԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, «Վորլդ Վիժն» Հայաստան, երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար
ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (ենթակա է հաստատման)
ԼԻԱ ԽՈՋՈՅԱՆ, լրագրող, անապահովներին աջակցելու նախաձեռնության հեղինակ