Կորոնավիրուսը մտավ նաև ՌԴ Պետդումա․ պատգամավոր է վարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այժմ վերջինս գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին պատգամավորը պատմել է РБК-ին։

«Իմ մոտ երկկողմանի թոքաբորբ է, որն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով»,- հայտնել է Կալաշնիկովը։

Պատգամավորի խոսքերով՝ երկու շաբաթ առաջ վարակ են հայտնաբերել իր վարորդի մոտ։

«Ես ինքնամեկուսացել էի, իսկ արդեն երկուշաբթի օրը հայտնվեցին սիմպտոմները»,- պատմել է պատգամավորը՝ հավելելով, որ ինքնամեկուսացման ժամանակ ոչ մեկի հետ չի շփվել։

Տաթև Ֆռանգյան




Լրահոս