16-ամյա պատանու կողմից՝ համաքաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու առթիվ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի զբոսայգում, 16-ամյա տղան, իր դրսևորած վարքագծի համար դիտողություն ստանալով 35-ամյա համաքաղաքացուց, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս