Վարակակիրներն ավելի շատ կլինեն, եթե ողջ բնակչությանը թեստավորենք. նախկին նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 146-ով, իսկ Վրաստանում այսօր COVID-19 համավարակի ընդամենը 1 դեպք է գրանցվել: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչպես է Վրաստանում հաջողվել կանխել վիրուսի տարածումն, ու հիվանդության դեպքերի փոքր թիվ արձանագրել:

Մեր հարցին ի պատասխան Արարատ Մկրտչյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, Վրաստանի, ընդհանրապես համշխարհային վիճակագրությանը ՝ մեթոդաբանության տեսանկյունից , ես մի քիչ թերահավատ եմ վերաբերվում: Ո՛չ միայն Վրաստանում, ո՛չ միայն այլ երկրներում, հաշվառման վիճակագրական ինչ-որ աճպարարաություններ կան: Ես հաստատ չեմ կարող ասել, բայց կողք կողքի գտնվող երկրներում, որոնց սահամնանները թափանցիկ են եղել մինչեւ համաճարակը սկսելը, բավականին երկար ժամանակ բեռների տեղաշարժ, Եվրոպայի հետ ավելի ինտեգրված Վրաստանը եւ եկեք ու տեսեք, թե ինչ թվային տարբերություններ կան: Ուղղակի ինձ համար այդպիսի ցածր թվերը՝ վարակակիրների հայտնաբերման թվերը մոտ 600-ի սահմաններում, մահվան եզակի դեպքերը ինչ-որ մտահոգիչ են»:

Նրա խոսքով՝ վարակակիրների հայտնաբերման մեծ թվերը պետք է խուճապ առաջացնեն: «Ես դրա կողմնակիցը չեմ: Վարակակիրներն ավելի շատ կլինեն, եթե մենք կարողանանք ողջ բնակչությանը միանվագ թեստավորել: Բայց իմ կարծիքով, եթե մոտավոր վերլուծենք այն վիճակագրական թվերը, որոնք այսօր պաշտոնապես հրապարակվում են, դրանք հայտնաբերման թվերն են, այսինքն , որքան մենք թեստ ենք անում, այնքան թիվ հայտնաբերում ենք: Քանի որ հիվանդությունը մոտ 80 տոկոս եւ ավել մարդկանց մոտ առանց որեւէ ախտանշանների է անցնում, դրա համար իրական պատկերը ոչ մի երկրում չի արտացոլում հիվանդացության վարակվածության աստիճանը»,- հավելեց Մկրտչյանը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ժամանակն է եկել նույնիսկ այդ վիճակագրությունը չհրապարակելու, եւ չուսումնասիրելու: Նրա կարծիքով՝ դա ոչինչ չի տալիս. «Ամբողջ աշխարհում դա անիմաստ միջոցառում է: Այդ վիճակագրական թվերը, այդ ահասարսուռ բաները… այո, համաճարակ կա շատ տարածվող, բայց այդ թվերն ամեն առավոտյան հրապարակել, գլորվող մեզ վրա վիրուսը, սարսափները…»:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն շրջայց կատարեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում եւ դա ցուցադրեց ուղիղ եթերով: «Կարելի էր դա չանել: Այդպիսի կադրեր մի պահ ամերիկացիները տեղադրեցին, որը բացասական ազդեցություն թողեց»,- նկատեց Ա. Մկրտչյանը:
Ս․ Հ․

 




Լրահոս