«ՕՐԱՆԺ»-Ի ԹԱԼԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ Սեպ 07,2011 00:00 Շարունակում ենք ներկայացնել ՀՀ քաղաքացու եւ «Օրանժ» ընկերության աշխատակցի միջեւ ծավալված զրույցը, որից մեկ եզրակացություն կարելի է անել` ընկերությունը, բաժանորդներին խաբելով, թալանում է նրանց:-Ես կոնտակտային կենտրոնի պատասխանատուն եմ, Կարեն:-Ձեզ հետ խոսում է ՀՀ քաղաքացի: Ես ուզում են հասկանալ. ես խոսել եմ իմ քարտով 2-3 օր շատ նորմալ, հետո հեռախոսս անջատել էի, հիմա նորից միացնում եմ, …
ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՔՈՒՄ Սեպ 07,2011 00:00 Երեկ Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` երիտասարդ գրող Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերա» (Family of shadow) գրքի շնորհանդեսը: Այն պատմություն է եղեռնից մազապուրծ եղած մի հայ ընտանիքի 3 որդիների` Գասպարի, Ռիչարդի եւ Րաֆֆիի կյանքի մասին` անգլերեն եւ հայերեն:
ՄԻՏՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ Սեպ 07,2011 00:00 «Հայկական զինված ուժերում կատարված սպանությունները պաշտպանության նախարարության կողմից որպես ինքնասպանություն ներկայացնելու փաստը միտում է դառնում»,-հայտարարել է «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» հ/կ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը` նշելով, որ սպանությունների փաստով բոլոր գործերը դատարաններ հասնում են ինքնասպանության հասցնելու մասին հոդվածով: Խնդրի կապակցությամբ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հ/կ-ի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ շեշտել է, որ պաշտպանության նախարարությունը սպանված զինծառայողների հարազատներին …
33 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ Սեպ 07,2011 00:00 Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների 33 համայնքների ղեկավարներ իրենց համայնքների բնակչության անունից դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի նա ներում շնորհի ծագումով Կոթի գյուղից Յուրիկ Հարությունյանին: Նույն խնդրանքով երկրի ղեկավարին դիմել են նաեւ երկրապահ կամավորականների միության բաժանմունքների ղեկավարները եւ ԵԿՄ մարզային խորհրդի նախագահը: Յուրիկ Հարությունյանը 1992-94 թվականներին ակտիվորեն մասնակցել է Տավուշի մարզի սահմանագոտու ինքնապաշտպանությանը, մարտում վիրավորվել է: …
ԴԵ ՀԻՄԱ ԲՈՒՐԴ ՉՓԽԻ Սեպ 07,2011 00:00 Նախօրեին մահացած նորածնի գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
ԾԽՈՂՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ Սեպ 07,2011 00:00 Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում շարունակվում է ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման գործընթացը: Դավթաշեն, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների հանրային սննդի բոլոր օբյեկտներում արդեն իսկ առանձնացվել են համապատասխան տարածքներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային սննդի 17 օբյեկտներից 7-ում ծխելն ընդհանրապես արգելված է, իսկ 10-ում ծխողների համար առանձին տարածք է հատկացվել: …
«ՍԹԱՐ»-Ը ԳՆՈՒՄ Է «ՖՐԵՇ»-Ը Սեպ 07,2011 00:00 «Սթար» առեւտրային ցանցի կողմից «Ֆրեշ» սուպերմարկետների գնման շուրջ բանակցություններն ավարտվել են: Կողմերն արդեն ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն: Ներկայումս «Սթար» առեւտրային ցանցը կառավարում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը Երեւանում եւ մեկը Հրազդանում, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը ներառում է 4 «Ֆրեշ» սուպերմարկետ եւ 3 «Քեթրին» խանութներ Երեւանում:
ԽՍՏԱՊԱՀԱՆՋԸ Սեպ 07,2011 00:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ռազմական բժիշկների նկատմամբ անհանդուրժողականության մասին մամուլում հրապարակված հոդվածի առթիվ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ նախարարին վիրահատել է ոչ թե Լենսեր Լազարյանը (ինչպես նշված է հոդվածում), այլ ԼՂ ներկայիս առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը: «Ինչ վերաբերում է բժիշկների նկատմամբ պաշտպանության նախարարի …
ՄԻ՛ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵՔ Սեպ 07,2011 00:00 ««Խղճի եւ կրոնի մասին» օրինագիծը միտումներ ունի կրճատել հայ առաքելական եկեղեցու իրավունքներն ու լիազորությունները»,-հայտարարել է Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել Աջապահյանը: «Ցանկանում են հայ առաքելական եկեղեցին հավասարեցնել ինչ-որ կրոնական կազմակերպությանը, որն ունի 25 անդամ: Չի կարելի ճնշել մեծամասնության իրավունքները` հարգելով կրոնական փոքրամասնությունների շահերը»,-կարծիք է հայտնել հոգեւորականը:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 07:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան