ԿՈԱԼԻՑԻԱՆ «ԵՎՐՈՌԵՄՈՆՏ» Է ԱՆՈՒՄ ԻՐԵՆ Նոյ 23,2011 00:00 Իշխանությունների մոտ կարծես թե տրանսֆորմացիա է կատարվել. վերջերս վարչախումբն ամենատարբեր ամբիոններից խոսում է ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրություններն անցկացնելու մասին, այդ նպատակով նույնիսկ եղան բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ: Անգամ Հայ ազգային կոնգրեսի առաջ բացվեց Հանրային հեռուստաընկերությունը: Նման պահվածքի պատճառը, թերեւս, դժվար չէ կռահել. Եվրոպայի ժողովրդական կուսակցության՝ EPP դիտորդներն այս օրերին գտնվում են Հայաստանում՝ ուսումնասիրելու, թե որքանով …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 23,2011 00:00 ԿՆԵՐԵ՞Ն «Ես ներել եմ Սաքունցին վաղուց»,-NEWS.am-ի թղթակցին ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` իր դեմ ներկայացրած հայցադիմումին: «Ես անցած էտապ եմ համարում էդ ժամանակահատվածը եւ կարծում եմ, որ Սաքունցն էլ պետք է հետեւություն անի: Լավ չէ, որ մարդիկ չեն ընկալում խնդիրը եւ վերածում են ձեւի, եւ շատ հասկանալի է, որ …
ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԿԱԶՄՈՎ Նոյ 23,2011 00:00 Այս օրերին Հայաստանի օլիգարխիկ էլիտան իր տաքուկ հանգիստն է անցկացնում Դուբայում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Դուբայում են գտնվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն, եւ Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն: Այնտեղ են նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ի դեպ, վերջերս այս երկուսն իրար հետ կրկին մտերմացել են:
ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈ՞ՒՆ Նոյ 23,2011 00:00 «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` Հայաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները նախնական պայմանավորվածություն եւ մտադրություն ունեն տնտեսական եռամիասնություն ստեղծել: Այն բավականին նման է ռուսական Եվրասիական միությանը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից: Վերջինս ասաց, թե մեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Արամ Անանյանի հետ կապվել չհաջողվեց:
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ Նոյ 23,2011 00:00 Երեկ` կեսօրին, ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ֆինանսների նախարարության մոտ գրեթե նույն ժամին շտապբուժօգնության մեքենա էր կայանված: Ընդ որում, ֆինանսների նախարարության մոտ կայանվածը ոչ թե սովորական շտապբուժօգնության մեքենա էր, այլ վրան գրված էր «վերակենդանացում»: Թե ինչ գործ ուներ նախարարության մոտ այդ մեքենան, այնտեղից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. մեկը մյուսի վրա գցեցին պատասխանատվությունը: Իսկ ահա ՍԴ-ի մոտ կայանված …
ՀԱՍԱՆՔ ՆՊԱՏԱԿԻՆ Նոյ 23,2011 00:00 Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի այն տեղեկությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չեն վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը, եւ վաղվանից ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները: Նույն հանձնարարականը տրվել է նաեւ ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու վերաբերյալ:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան