Տեւական լռությունից հետո նախօրեին ասուլիս էր հրավիրել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Պարոն Բաղդասարյանը, ինչպես եւ սպասվում էր, անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, կոալիցիոն վերջին համաձայնագրին, ՀԱԿ-ի հետ 2008-ին չհամագործակցելու դրդապատճառներին, անգամ այնպիսի կարեւորագույն հարցի, ինչպիսին Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ական դառնալն է: Անշուշտ, միանգամայն բնական է, որ նախընտրական շրջանում հրավիրած …