ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՎԵՇՏՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ-2 Ապր 26,2012 00:00 «Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական ծրագրերում տեղ գտած զարմանահրաշ դրույթները: Պարզվում է` «Հայ հեղափոխական դաշնակցության» նախընտրական ծրագիրը եւս զերծ չէ նման ձեւակերպումներից:Իր խոստումներում ՀՅԴ-ն այնքան է շռայլ գտնվել, որ խոստացել է միանգամից 500 հազար դրամ դարձնել ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցների, բժիշկների աշխատավարձերը: Այն, որ միայն ստվերային տնտեսության կրճատման հետեւանքով հնարավոր է առնվազն երկու …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 26,2012 00:00 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆԱպրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի Շենգավիթի նախընտրական շտաբների պատասխանատուների միջեւ: Նրանք քննարկել են նախընտրական զարգացումները, մասնավորապես իրենց համայնքում տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, իսկ քվեարկության օրն ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նման հանդիպում էր տեղի ունեցել նաեւ ՀԱԿ եւ …
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՂԹԵՑ Ապր 26,2012 00:00 «Ա1+»-ի տեղեկություններով` Երեւանում` Թեքեյան կենտրոնում, օրերս տեղի է ունեցել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) արտահերթ XXII համագումարը: Համագումարը կուսակցության շարքերից հեռացրել է նախկին ատենապետ Հարություն Առաքելյանին կուսակցության գույքը վաճառելու համար: Բացի այդ, համագումարը որոշում է կայացրել միավորվել Արմենական-ՌԱԿ կուսակցության հետ: Ռամկավարներն ընտրել են նոր վարչություն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
ՄԵՆԱԿ ՀՀԿ-Ն Ապր 26,2012 00:00 Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի օրը, Հայաստանում գտնվող բոլոր օտարերկրյա դեսպանատներն ու պետական կառույցներն իրենց դրոշները «խոնարհեցին»` սգալով անմեղ զոհերի հիշատակը: Այդ օրը միայն Հանրապետական կուսակցությունն էր, որ չխոնարհեց իր դրոշը: ՀՀԿ-ականներն իրենց նախընտրական դրոշակներն այդպես էլ չհանեցին մեքենաների վրայից` գերադասելով հավատալու եւ փոխվելու մասին «դրոշակային քարոզչությունն» իրականացնել նաեւ այդ օրը: Չէր սազում:
ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ Ապր 26,2012 00:00 ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ թույլ չի տվել նույնիսկ աշխատասենյակ մտնել: Արդյո՞ք այդքան վատ թեկնածու է Գասպարյանը: «Ժողովուրդ»-ի հարցին ԵՊԼՀ-ի նախկին դասախոս եւ «Արմքոմեդի»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանը պատասխանեց. «Ես շատ երջանիկ եմ այդ առթիվ: Դա շատ ճիշտ տարբերակ է: Դժվար էր ավելի լավ …
ՏԱՌԱՃԱՆԱՉԸ Ապր 26,2012 00:00 Ազգի եւ ժողովրդի բարոյական կերպարի ձեւավորման ընթացքում ուսուցչի դերը կարեւորող, ՀՀ թիվ 37 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հայկ Գրիգորյանի կենսագրականում հետաքրքիր մի փաստ է արձանագրված: Պարզվում է, որ Գորիսի թիվ 4 դպրոցի ուսուցիչ Հ. Գրիգորյանը միջնակարգ դպրոցը գերազանց ավարտելուց հետո սովորել է Գորիսի պետական համալսարանում եւ ստացել մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Զավեշտալին այն է, որ ՀՀԿ-ական թեկնածուն …
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան