ԱՎԵԼԻ ԼԱՎ ԹԱԼԱՆԵԼՈՒ ԵՐԵՎԱՆ Ապր 30,2013 00:00 Հայ ազգային կոնգրեսը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը: ՀԱԿ-ը լուրջ կասկածներ ունի՝ Տ. Մարգարյանը, որը մշտապես զբաղեցրել է պետական պաշտոններ, իր ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով:«Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք ավազակապետական կարկառուն մի ներկայացուցչի հետ, որը վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով»,-երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 30,2013 00:00 ՄԻԱՅՆ ՑՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ«Եթե մեր աշխատավարձի պարտքերը տան, բոլորս միանգամից միլիոնատեր կդառնանք»,-«Առավոտ»-ին ասել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք երեկ ՀՀ կառավարության, ապա նախագահականի շենքի առաջ բողոքի ակցիա են արել` պահանջելով իրենց 12 ամսվա չվճարված աշխատավարձերը: Նաիրիտցիների խոսքով՝ իրենք ստիպված են 3-4 ամիսը մեկ այսպիսի ակցիաներ անել, որպեսզի գոնե մեկ ամսվա աշխատավարձ ստանան. «Որեւէ մեկին չի հետաքրքրում, …
ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Ապր 30,2013 00:00 Շուրջ 11 օր է անցել, սակայն Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի դիմած կալանավոր Արմեն Կաբալյանին դեռեւս չեն հայտնաբերել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ նախկին դատապարտյալ Ա. Կաբալյանն ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ավազակային հարձակման եւ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:
ՆՎԻՐԵԼ Է ԱՐՑԱԽԻՆ Ապր 30,2013 00:00 ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրում որպես շարժական գույք նշել էր 2003թ. արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ: Սակայն ուսումնասիրելով պատգամավորի՝ մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագիրը՝ «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ինքնաթիռները չկան: Բայց եթե վաճառված լինեին, դրա դիմաց ստացված եկամուտը պիտի հայտարարագրվեր: Որտե՞ղ են ինքնաթիռները. «Ժողովուրդ»-ի այս հարցին Արսենյանը …
ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ Ապր 30,2013 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կիրակի օրը «Բարեւ Երեւան» դաշինքը քարոզարշավ իրականացնելիս լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի թիվ 9 շենքի հարակից տարածքի շենքերը մոտ մեկուկես ժամ հոսանքազրկվել են, ինչի պատճառով քարոզարշավ իրականացնողները երկար ժամանակ «պայքարել» են լույս ունենալու համար: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հոսանքազրկողներն այդ վարչական շրջանի …
ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿՎՃԱՐԻ Ապր 30,2013 00:00 Tert.am-ի տեղեկացմամբ` «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների վարձավճարները ժամանակավոր զեղչվել են 18.000 դրամով, եւ վերջիններս դադարեցրել են գործադուլն ու վերադարձել աշխատանքի: Մոտ 2000 հոգու տեղի համար զեղչված վարձավճարի հիմնական մասը (13.000 դր.) իր վրա է վերցրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մյուս մասը՝ տնօրինությունը:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին