Մենք հայ ենք, ոնց էլ լինի, կֆռռացնենք, դուրս կգանք. Սեյրան Սարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, խոսելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ բարեկամ ռուսներին պետք է հավատանք և տեր լինենք նաև այն ժամանակ, երբ նրանց տնտեսական վիճակն այնքան էլ կայուն չէ:

«Լավին տեր ենք, վատին տեր չե՞նք: Հիմա բարեկամ մարդիկ ենք, էսօր վիճակներն այնքան էլ լավ չէ, էգուց լավ կլինի: Մենք կօգնենք ռուսներին: Հայ ենք, ոնց էլ լինի, կֆռռցնենք, դուրս կգանք: Ռուսը, որ էդքան մտածեց, դուրս եկավ, մենք ավելի շուտ դուրս կգանք: Պիտի լավատես լինենք»,- նշեց գեներալ պատգամավորը:




Լրահոս