Նոր մանրամասներ Ուրցաձորից մեկուսացված ընտանիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքը մի ընտանիքի մասին է, բայց դեռ հաստատված էլ չէ, թեստավորել են , բայց պատասխանը դեռ չգիտենք։ Ինչքան գիտեմ՝ գտնվում է Արտաշատի Բժշկական կենտրոնում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։

«Իսկ ընտանիքի անդամներին մեկուսացրել են Ծաղկաձորում։ Տղամարդը 42- տարեկան է, մեկուսացված է նաև աներձագի ընտանիքը»,- ասաց համայնքի ղեկավարը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ տղամարդու վարակի հնարավոր աղբյուրը շինարարական կազմակերպությունը կարող է լինել, որտեղ նա աշխատել է: Տղամարդն աշխատել է Սպիտակ քաղաքում։

Նշենք, որ Հայաստանում այսօր ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք է գրանցվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս