Բայդենը չեղյալ է հայտարարել Թրամփի մի շարք հրամաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ հրամանագրով չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփի յոթ հրամանագրեր, այդ թվում՝ հուշարձանների պահպանության և սոցիալական ցանցերում գրաքննության մասին հրամանագրերը, հայտնում է Սպիտակ տունը:
Այսպիսով՝ Բայդենը չեղյալ է հայտարարել ամերիկյան հուշարձանների պաշտպանության մասին հրամանագիրը, որը ստորագրել էր Թրամփը գաղութային դարաշրջանի հերոսների հուշարձանների քանդումից հետո երկրում ռասիզմի դեմ բողոքների ֆոնին: Ամերիկյան հերոսների արձանների զբոսայգի կառուցելու մասին հրամանագիրը, արտերկրում մատակարարվող ամերիկյան օգնության ռեբրենդինգի մասին հրամանագիրը, որոշումը, որը պաշտպանում է պաշտոնատար անձանց հետապնդումը տարբեր կանոնների խախտման համար, և առցանց գրաքննությունը կանխելու մասին հրամանագիրն այլևս ուժի մեջ չեն: Չեղյալ հայտարարված բոլոր հրամանագրերը Թրամփը ստորագրել էր 2020 թվականի մայիսից 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածի համար: Նախկին նախագահը մի շարք նախաձեռնություններ էր ստորագրել Բայդենի երդմնակալությունից անմիջապես առաջ: Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը չեղյալ է հայտարարել նաև Թրամփի կողմից ներկայացված մի օրենք, համաձայն որի՝ ներգաղթային մարմինները կարող են հրաժարվել կացության թույլտվությունից՝ պատրվակով, որ ներգաղթյալը կարող է «բեռ» դառնալ ամերիկյան հարկատուների համար:

2019 թվականի հոկտեմբերից Թրամփի նախաձեռնությամբ արտոնյալ առողջապահական խնամք ստանալը խոչընդոտ է դարձել ներգաղթի խնդրագիրը հաստատելու համար, իսկ կացության թույլտվություն ստանալու համար թեկնածուները պետք է ունենային առողջության ապահովագրություն կամ ապացուցեին, որ իրենք կարող են ինքնուրույն փոխհատուցել իրենց բժշկական ծախսերը՝ առանց պետությունից սուբսիդիաներ ստանալու:
«Դա չի նպաստում Միացյալ Նահանգների շահերին», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որով նա հանձնարարում է վարչակազմին անհրաժեշտ փոփոխություններ կատարել գործող կանոններում:




Լրահոս