Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք՝ հասնելով 4 մլն 992 հազար 554-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերի թիվը 85 տարածաշրջաններում 8 709 է, ակտիվ դեպքերը 1042-ի մոտ կլինիկական դրսևորումներ չեն հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ օրում ՌԴ-ում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 386 մարդ:




Լրահոս