Հայտնիները՝ Սոս Ջանիբեկյանի հետ միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ընդդիմության քայլերի ժամանակ միջադեպ գրանցվեց ակցիայի մասնակիցների եւ դերասան Սոս Ջանիբեկյանի միջեւ։ Քայլերթի մասնակիցներից մի քանիսը, Դեմիրճյան փողոցում հանդիպելով դերասանին, ջրի պլաստիկե շշերով հարվածեցին նրան։

Նշենք, որ Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, եւ հայտնի է իր իշխանական դիրքորոշումներով:

Սոս Ջանիբեկայնի հետ կապված միջադեպին անդրադարձել է եւ հայտարարությամբ հանդես եկել Հանրային հեռուստաընկերությունը, որում խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության փորձի առնչությամբ:

«Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիներին:

Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։

Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը եւ հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն եւ կկանխեն բռնության կիրառումը որեւէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաեւ պատկան մարմինների ուշադրությունը»,-նշված է հաղորդագրությունում:

Հայտնի դերասանի հետ նման անհարգալից դրսեւորումը վրդովեցրել է նաեւ Սոսի գործընկերներին եւ վերջիններս սոցիալական հարթակներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել նրան:

ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում է նրանց.

Դերասան Դավիթ Սեխպեյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Տաղանդավոր ու լավ մարդ ։ Ուզում եմ հիացմունքս հայտնեմ քո անձի նկատմամբ։ Բոլոր նրանք , ովքեր թույլ են տալիս սխալ վերաբերմունք դրսևորել քո հանդեպ, ուղղակի տառապում են հոգու տգիտությամբ։ P.S. Տասնյակ տարիներ ազգը ներսից ոչնչացնելուց հետո , ի՚նչ էիք ուզում լիներ»։

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը գրել է. «Երեկ մտածեցի կամ չմտածեցի գրեցի, որ ընտրելու եմ «հակա» մի ուժ, ով չի պայքարում «ընդդիմության հետ» դե դիպուկը ՔՊ-ն էր հետո ավելացրի Արամ Սարգսյան կամ Արման Բաբաջանյան, լավ լավ Քո, Լուսավոր Հայաստան…

Էլ անհայրենիք թուրք, էլ զոհերի մեղավոր,էլ ինչ ասես դարձա,էլ ատել են ինձ միշտ,գցել էին իրանց էջերում՝զբաղվում էին…

Անձնական նամակները՝ սարսափել եմ…

Գիտեք երբ կհամոզեիք ինձ,երբ կարծիքս հարգեիք,կհասկանայի ,որ բան ա փոխվել ձեզ մոտ…

Մեր տանը՝պապաս մինչ դեռ «հավատում էր», որ Քոչարյանը գուցե «փոխվել է»,գուցե իրոք Պուտինի ընկերն է «լավ լինի»,բայց էդ հավատը տևեց շատ կարճ՝պատերազմից հետո էմոցիոնալ էր, բայց այդ ժամանակ անգամ մեր տանը իրար տեսակետ էինք հարգում,ու ամենօր հանդուրժում Հինգերրորդ ալիք նայելը,ես նման ընտանիքում եմ մեծացել, որտեղ քույրս ընդհանրապես տեղյակ չի ընտրությունները երբ ա, ու բոլորս մեր տեսակետը ու տեսակը ունենք՝անգամ կեցաղային հարցերի շուրջ…

Ու ոչ մեկս պակաս չի սիրում մեր տունը,մեր այգին,մեր Հայրենիքը

Այսքանը…

Մի տարի կանցնի,երկու տարի կանցնի…

Բոլորս իրար աչքերի մեջ ենք նայելու էս

փոքր-փոքր ու սիրուն երկրում…

Խաղաղություն…

Բարին ընդ ձեզ»:

Դերասանուհի Անի Խաչիկյանը գրել է. «2018-ին հետապնդում էին Շուշանի երեխուն դպրոցում,Շարմազանովի աղջկան ինչ ասես չասեցին հանրային հարթակներում,երեխեքին է,,,հետապնդում ու պսակներ էին շարում մի շարք գործիչների տների դիմաց,,,խոսում- ասում էինք,էս ինչ եք անում,չի կարելի,բա սա սիրո հեղափոխությունա,բա մենք իրանց պես չպիտի լինենք,,, էսօր կրկնվումա նույն,լրիվ նույն սցենարը,,,սա փակ օղակի մեջ ատելության շրջանառություննա,դուք՝ մեզ,մենք՝ ձեզ,,, ըխք,գաղափարից դուրս,գաղափարի հետ կապ չունեցող շրջապտույտ,,,սխալների անվերջ շարան,սիրո մանիպուլյացիա իրական սիրուց դուրս,,,մենք իրար պիտի սիրենք ժեխին,պիցայակերներին,զոմբիներին,,,էլ ի՞նչ պիտակավորումներ եք տալիս, այ էտ բոլորը մենք ենք ու մենք իրար ունենք ,մենակ իրար ամբողջ աշխարհի դեմ,,, մարդուն մի կորցրեք,,,առանց մարդ տուն չի լինում»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս