ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հայրենիքում փակ ճանապարհներ չպետք է լինեն. կայացավ AAD-ի ամենամյա մրցանակաբաշխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան, Արցախ, Սփյուռք 13-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը հերթական անգամ մեկ հարկի տակ էր հավաքել քաղաքական գործիչների, հանրային դեմքերի, սպորտի, մշակույթի, ուժային կառույցների ներկայացուցիչների ու այլոց: Մրցանակաբաշխության ամենասպասված հյուրերն այս տարի նույնպես 2020-ի 44-օրյա և 2022-ի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմների մասնակից, վիրավորում ստացած զինվորներն էին ու անմահացած տղաների ծնողները:

Ավելի քան մեկ շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախի իրավիճակով պայմանավորված՝ այս տարի մրցանակաբաշխությունը բավական համեստ էր կազմակերպվել: Մրցանակաբաշխության կազմակերիչ Մամիկոն Խուրշուդյանը մինչև միջոցառման մեկնարկն ընդգծեց՝ հավեքվել ենք ասելու, որ արցախցին մենակ չէ, ու մեր հայրենիքում չպետք է փակ ճանապարհներ լինեն:

Ինչպես նաև՝ հանուն հայրենիքի կյանքն անձնվիրաբար զոհաբերած տղաներին ու մեր կողքին ապրող հերոսներին ևս մեկ անգամ շնորհակալություն ասելու համար:

Հետմահու կամ պատերազմների մասնակից վիրավոր զինվորների մրցանակները ներկաների հոտընկայս ու չդադարող ծափերի ներքո տրվեցին։

Տարվա սխրանք անվանակարգում նաև Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած Ալեն Մագարյանն էր ներկայացված: Մայրը՝ Նազելի Տերտերյանը, անասելի հուզմունքով, բայցև անչափելի հպարտության զգացումով էր մասնակցում միջոցառմանը:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի ու արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը բավական կարևորում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ մեկ հարկի տակ են հավաքվում պետության համար կարևոր ավանդ ունեցող անձիք:




Լրահոս