ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանակարը՝ Արցախից

 

Արդեն իններորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Այս օրերին Արցախն ապրում է շրջափակված լինելու պայմաններում, բայց դա չի խանգարում շարունակել ապրել եւ արարել:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ե՞րբ կարող է վերականգնվել ծնողական իրավունքները:

Իրինա Սաղաթելյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։

l Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։

l Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը։

l Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը։ Դատարանը, հաշվի առնելով երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Որո՞նք են պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման կարգերը:

 Արտաշես Իգիթյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման են տրամադրվում`

l պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին,

l բարեգործական, հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար,

l Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին),

l «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում՝ մասնավոր գործընկերոջը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը` լիազորված պետական մարմնի գրավոր հայտի հիման վրա` հայտն ստանալու պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:




Լրահոս