Տաջիկստանում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 08։37-ին: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորությամբ։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաև Ալմաթիում։




Լրահոս