Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչներն ահազանգում են. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազագել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքի 9-րդ փողոցի բնակիչները:Բնակիչների պնդմամբ՝ Վարդաշենի 9-րդ փողոցը սպասարկող միակ երթուղին՝ 72 համարի գազելը աշխատում է ժամանակային մեծ դադարներով, ինչը մեծ դժգոհություն ու վրդովվմունք է պատճառել մեր քաղաքացիներին:

Ավելին՝ վարդաշենցիների խոսքով 72  համարի հանրային երթուղին գտնվում է  անմխիթար վիճակում, վտնագավոր է քաղաքացիների տեղափոխման համար եւ երեկոյան ժամը 18:00-ից հետո 72 համարի երթուղի գտնելը պարզապես անհնար է.«Բազմիցս դիմել ենք Երեւանի քաղաքապետարան, բայց այդպես էլ մեր խնդիրը լուծում չի ստացել»:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը խոստացել է, որ մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր ամիսը Երեւանում «գազել» մակնիշի երթուղիներ այլեւս չեն լինի, դրանք կփոխարինվեն նոր երթուղայիններով:




Լրահոս