Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից. մշակութային գործիչները՝ Սուպեր Սաքոյի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին եւ պնդել, որ մուղամը հայկական է, եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակույթի հետ:  Ինչը մեծ վրդովմունք եւ զայրույթ է պատճառել հանրությանը:

Երգչի հայտարարությանը արձագանքել են մշակութային մի խումբ գործիչներ:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է.

«Ոչ թե բանի տեղ չդնել, անտեսել, արհամարհել, այլ շարունակել քարկոծել, անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող, հայ մշակույթի հենասյան, մեր Սրբության Սրբոց Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնող ոմն «երգասացի» և հանրային տիրույթում նրան ասպարեզ տրամադրող բոլոր պատասխանատուներին…»:

Դերասան Տիգրան Ներսիսյանը գրել է.

«Հանրային հեռուստաընկերության «լակոտնյա» ղեկավար անձնակազմը, գլխավոր պրոդյուսեր-մրոդյուսերներով՝ իրենց կեղտոտ, ապականիչ ու քանդիչ գործունեությունը հաջող կերպով շարունակում են։ Սաքոն մեղավոր չէ, իրենից հարցազրույց վերցնողը ու Հանրայինով եթեր հեռարձակողն է մեղավոր։ Գեղցի, լակոտնյա, մի մեծ նեխած կղանքով բոչկա գտեք ու գլուխներդ մտցրեք մեջը, որ շնչելու և արտաշնչելու միջավայրը համահունչ լինի ձեր էությանը»։

Երգահան Ռիչարդ Մադլենյանն էլ «Առաջին ալիքից» պահանջում է ներողություն խնդրել ժողովրդից:

«Երկու տխմար նստած Հ1-ի եթերում`Կոմիտաս են վերլուծում․․․ Առաջին տխմարը, իր մատուցած այլանդակ և դատարկ երաժշտությանը բնորոշ, ասում է, որ մուղամը մերն է, և որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի։

Երկրորդ տխմարը, որի ապակե ակնոցների ետևում նույնքան դատարկ աչքերն են՝ առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած, անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս` էյֆորիկ դեմքի արտահայտությամբ…, ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։ Ես չէի անդրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր Հ1-ի եթերում։ Ամոթ քեզ, Հ1։ Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից` նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար»։.

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը ArmLur.am-ի հետ զրույցում նույնպես անդրադարձել է ռեփեր Սուպեր Սաքոյի Կոմիտասի մասին հայտարարությանը:

Լ. Ե.




Լրահոս