Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորում է չգնալ Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում չմեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, եթե դրա անհրաժեշտությունը չկա, իսկ ճամփորդողներին խորհուրդ է տրվում զգույշ լինել: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներից պահանջվում է պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ վերոնշյալ քայլը արվում է՝ հաշվի առնելով այս տարվա հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանության աշխատակցի սպանությունը և դրա հետևանքով երկրում Ադրբեջանի դիվանագիտական սահմանափակ ներկայացվածությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի




Լրահոս