«Ռեալը» կգնի Մբապեի տրանսֆերը, բայց ոչ այս ամառ․ Պերես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տեղափոխության մասին:

Պերեսին հարցրել են, թե արդյոք «Ռեալը» պատրաստվում է թիմ հրավիրել Մբապեին, պաշտոնյան պատասխանել է՝ այո, բայց ոչ այս ամառ:

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

2022/23 մրցաշրջանում Մբապեն փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 43 խաղի, խփել 41 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:




Լրահոս