Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 10:00-16:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Շահումյան, Տեր-Ղազարյան, Ն.Ադոնցի, Իսրայելյան, Սիսականի, Ֆիզկուլտուրնիկների, Նար-Դոսի, Իսրայել Օրու, Չարենցի,  Շիրվանզադեի, Շիրակի, Գ.Նժդեհի փողոցների, Որոտան փողոցի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս