ՖՈՏՈ. Ընկերուհիներով՝ միջոցառման. դատախազն ու ՄԻՊ-ը բաժանվել չեն կարողանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ցանցի էջում լուսանկարներ են հրապարակվել և հոդված, որում անդրադարձ է կատարված  Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փառատոնին ներկա են գտնվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի օգնական Անժելա Մաթոսյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստագետներ, հյուրեր:

Նկատենք, որ Աննա Վարդապետյանն ու Անահիտ Մանասյանը մոտ ընկերուհիներ են և գերադասել են միասին ներկա գտնվել այս միջոցառմանը: Նրանց մտերմությունը դեռ վաղուց է առկա, երբ Անահիտ Մանասյանն աշխատում էր դատախազությունում և փաստորեն նրանք այժմ էլ որոշել են միասին գնալ տարբեր միջոցառումների: Ամեն դեպքոեւմ, նրանք բաժանվել չեն կարողանում և այսպիսի միջոցառումներն էլ լավ առիթ են՝ ընկերուհիներով այնտեղ այցելելու համար:




Լրահոս