Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցությունում արդեն տեւական ժամանակ՝ իսկական քաոս է տիրում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ կուսակցության աշխատակիցներին ամիսներով աշխատեցնում, սակայն չեն վճարում:
Հատկապես այս նախընտրական շրջանում կուսակցությունը տարբեր աշխատակիցների է ներգրավել քարոզարշավի հետ կապված աշխատանքներում, սակայն նրանց չեն վճարում, աշխատակիցներն էլ ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո հեռանում են:
Թերեւս սա է պատճառը, որ կուսակցությունն ամիսը մեկ մամուլի քարտուղար է փոխում:
ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ կուսակցությունից, զանգահարեցինք նախկին խոսնակներից մի քանիսին, պարզվեց, որ նրանք բոլորն էլ դուրս են եկել աշխատանքից ու այլեւս կապ չունեն կուսակցության հետ:
Փորձեցինք նաեւ ճշտել պատճառը, սակայն չցանկացան մեկնաբանել:
Ստացվում է, որ «Ուժը հայրենյացում» ամիսը մեկ նոր աշխատակից են ընդունում, սակայն չեն վճարում:
Ք․Մ․