Հռոմի Պապը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խաղաղության պայմանագիր կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ Ուկրաինայում պատերազմին՝ «բանակցությունների միջոցով»։

«Ցավոք սրտի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից գրեթե երկու տարի անց հնարավոր չէ գտնել այնքան ցանկալի խաղաղությունը՝ չնայած բազմաթիվ զոհերին և ավերածություններին։
Մենք չպետք է թույլ տանք, որ այս հակամարտությունը ձգձգվի՝ վնաս պատճառելով միլիոնավոր մարդկանց, մենք պետք է վերջ տանք շարունակվող ողբերգությանը բանակցությունների միջոցով՝ հարգելով միջազգային իրավունքը», – ասել է Վատիկանի առաջնորդը՝ դիմելով Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագետներին։

Նա նաև մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում «լարվածության», Հայաստանի և Ադրբեջանի միջև «բախումների» առնչությամբ՝ կոչ անելով կողմերին խաղաղության պայմանագիր կնքել։

Ֆրանցիսկոսը նաև նշել է տեղահանվածների վերադարձի իրավունքների և պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգանքը ցուցաբերելու անհրաժեշտությունը։




Լրահոս