Վրաստանում՝ դեպի Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհը փակ է եղել բեռնատարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում դեպի Թուրքիայի հետ սահմանամերձ Վալե քաղաք տանող Խաշուրի-Ացկուրի ճանապարհատվածը ձյան պատճառով փակ է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և սահմանափակ տեսանելիության պատճառով Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային ավտոճանապարհին արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների շարժը»,- ասված է հաղորդագրությունում։




Լրահոս