Էլիտար թշվառները. Արամ Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթական համակարգի անկատարության, անմխիթար վիճակի եւ մնացած «ան»-երի պատճառահետեւանքային կապը  ոչ միայն երկրում ձեւավորված քաոսային կառավարումից է բխում, որից արդեն քսան տարի է` տուժում են սերունդները, այլեւ  նրանից, թե ովքեր են կանգնած այդ ամենի թիկունքում եւ ումի՞ց է, ի վերջո, կախված համակարգի լավ լինելը` առանց տարատեսակ «ան»-երի:

Խոսքն ամենեւին էլ միայն կրթության նախարարին չի վերաբերում (դա առանձին թեմա է), քանի որ կրթությունը խոցելի է ոչ թե նախարարության կաբինետներում, այլ մեծ մասամբ հենց տեղերում` բուհերում:

Հիշատակված պատճառահետեւանքային կապի մասին. այն, թերեւս, կարելի է տեսնել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կենսագրականում, որից ակնհայտ երեւում է, որ ԵՊՀ գիտքարտուղարը, 1998թ-ին անդամագրվելով ՀՀԿ-ին, շլացուցիչ կարիերա արեց (ամեն դեպքում, շլացուցիչ հենց գիտական ասպարեզի մարդու համար): Նախ Ա.Սիմոնյանը 2000-ին պաշտպանեց  դոկտորական թեզը, զուգահեռաբար դարձավ պրոռեկտոր, իսկ 2006թ-ից մինչ օրս իր տեղը ԵՊՀ ռեկտորի տաքուկ աթոռն է:

Եվ այս տարիների ընթացքում մամուլում նրա անվան հետ կապվում է ամենայն  բացասականը, ինչը կարող է ընդհանրապես կապվել կրթական համակարգի ներկայացուցչի անվան հետ` է°լ չքողարկվող  ու համատարած կաշառակերություն, է°լ պետական միջոցների մսխում ու ակնհայտ ոչ արդյունավետ օգտագործում, է°լ հեռակա ուսուցման կամայական ընդունելություն ու առհասարակ` ընդունելությունների ոչ օրինական գործընթաց, է°լ կադրային սխալ քաղաքականություն, որի արդյունքում բուհը լքեցին որակյալ մասնագետները, փոխարենն այն համալրվեց գրեթե անգրագետներով, է°լ կոլեկտիվը յուրայինների ու «ստուկաչներ» բաժանելու  երեւույթներ… Թվարկել կարելի է անվերջ: Ու թեեւ այս ամենը կատարվում է իշխանությունների աչքակապության ներքո, առավել ցավալին  այն է, որ այս ամենի արդյունքում  ուղղակի արժեզրկվեց «մայր բուհ» հասկացությունը, եւ այն այսօր իր իմիջով հավասար է ցանկացած «Հայբուսակ»-ի կամ  «Հյուսիսային համալսարա»՚-ի:

Բանը հասել է  նրան, որ ԵՊՀ-ը ռեկտորը քանի տարի է` չի էլ ժխտում մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր օրոք համալսարանում կաշառակերությունը  ծաղկունք է ապրում: Դե մարդը ձեւը գտել է` «հա, գիտեմ, որ կա» ու քաշվում է մի կողմ: Մեկ-մեկ, ճիշտ է, հայտարարում է, որ պայքար է մղում դրա դեմ, բայց որեւէ մեկն այդպես էլ այդ պայքարը չտեսավ: Սակայն բոլորս  շատ լավ տեսանք, թե ինչպես է Ա.Սիմոնյանը պայքարում անցանկալիների» դեմ:

Զավեշտն այն է, որ տարբեր թևերի բաժանված ԵՊՀ ղեկավարությունը իբր,  բախվում է զուտ գաղափարական հարցեր բարձրաձայնելիս, սակայն պարզվում է, որ նրանց համար հաշիվ պարզելու առիթ կարող է հանդիսանալ նաեւ ներքնազգեստն ու պահպանակը. մի գեղեցիկ առավոտ ուսանողական խորհրդի սենյակին կից գտնվող մշակութային դահլիճում ի հայտ եկան վերոհիշյալ ատրիբուտները: Իհարկե, այդպես էլ չբացահայտվեց, թե սիրահար որ զույգն էր այն մոռացել մշակութային դահլիճում, սակայն գտածոն իրար հասցեին մեղադրանքներ շաղ տալու լավ առիթ տվեց:

Ի դեպ, քանի որ խոսք եղավ ռեկտորի պաշտոնին հավակնելու մասին, ավելացնենք, որ  բացի Ա.Քարամյանից, ով հանրությանն ավելի շատ հայտնի է ԵՊՀ դասախոսների համար նախատեսված նորակառույց շենքերի  աղմկահարույց պատմություններից (ղեկավարում է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը),

Մնում է նշել միայն, որ վերջին մի քանի տարիներին համալսարանական միջանցքներում շշուկներ են պտտվում այն մասին, որ որոշ առարկաներից գնահատական ստանալը «գնաճ» է արձանագրել:  Բացի այդ, բոլորին հորդորվում է «աբիտուրիենտնե» (դիմորդներ) մատակարարել համալսարանին, որոնք հեշտացված ընթացակարգով կհանձնեն ընդունելության քննությունները:

 

ՍԱՐԳԻՍ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս