ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին փնտրում են Ալավերդիի «Գեսի» աշխատակցին. ինչ իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների հանաձայն՝ այս պահին փրկարար ծառայությունը փնտրում է Ալավերդիի «Գեսի» աշխատակցին, որը ընկել է վարարած գետի մեջ։

Ավելին, քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Opel մակնիշի մեքենան վարարած գետը քշել է` մեքենայի մեջ եղել են երեք անձ, որոնցից 2-ին փրկել են, իսկ մյուս քաղաքացուն, որը եղել Է Opel-ի ուղեւորը չեն կարողացել հանել մեքենայից: Նրան եւս փնտրում են։ Նշենք, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դեբետ գետը վարարել է, որի հետևանքով քանդվել է ողջ ճանապարհը:




Լրահոս