![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/445074210_410680881930742_4812038309749535432_n.jpg)
Հորդառատ անձրևներիից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ:
Այն գլխավորելու է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: