Հայտնի է՝ ինչում են կասկածվում Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները կասկածվում են կաշառք ստանալու մեջ։

Ձերբակալվածների թվում է Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, ով նախկինում եղել է Կենտրոնի համատիրության նախկին նախագահ։

ArmLur.am-ի տեղեկություններով վերջինս աշխատել է նաև նախկին քաքաքապետ Հայկ Մարությանի ղեկավարման ընթացքում, և, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, բացահայտումը, որի հիման վրա ձերբակալվել է Ղիմոյանը, կապված է այդ տարիներին նրա աշխատանքային գործունության հետ։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։

ArmLur.am-ի տեղեկություններով կա 7 ձերբակալված։ ArmLur.am-ի տեղեկություններով ձերբակալվածներից մեկը Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը՝ Արամ Այվազյանը ևս ձերբակալվածների մեջ է։

Ձերբակալել են նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության պետին՝ Արամ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆԻՆ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ArmLur.am-ին հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ քննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։




Լրահոս