
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ (Հ-38), Նոյեմբերյան-Իջևան (Մ-16), Բերդ-Իջևան (Հ-37) ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դիլիջանի ոլորանները (Մ-4) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Քաջարան, Գորիս, Կապան, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։