
ՔՊ խմբակցությունը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:
ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ
Նարեկ Զեյնալյանի՝ մանդատը դնելուց եւ ԱԺ-ից հեռանալուց հետո Լուսինե Բադալյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ տարաձայնություններ ունի Արսեն Թորոսյանի հետ, որը Զեյնալյանից հետո ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կռվախնձոր էր դարձել ՔՊ-ական կանանց համար:
Հանձնաժողովի փոխնախագահի համար թեժ կռիվ էին տալիս ՔՊ-ականներ Էմմա Պալյանը եւ Հռիփսիմե Հունանյանը:
Պաշտոնակռվում փաստորեն հաղթեց Հռիփսիմե Հունանյանը, ՔՊ-ում Էմմա Պալյանի փոխարեն նախապատվությունը տվեցին Հռիփսիմե Հունանյանին:
Վերջինս 2004-2007թթ. աշխատել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի բուժքույր, 2007-2011թթ.՝ հերթափոխի պատասխանատու, 2011-2018թթ.՝ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր: 2018-2021թթ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր: