Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանը խոսել է Զելենսկիի հնարավոր այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական այդ գործընկերոջ հետ կբարդացնի հարաբերությունները հակառակորդ երկրի ղեկավարի Հայաստան այցելությունը՝ հաշվի առնելով այդքան սրված հարաբերությունները: Այս մասին Արարատի մարզում ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան հնարավոր այցի մասին:

«Այսօրվա Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր աշխարհաքաղաքական և միջազգային վիրաժների համար, որովհետև ամեն քայլ կարող է բերել հետևանք: Հուսով ենք, որ մեր տնտեսության համար վատ հետևանք չի լինելու, բայց պետք է ուշադիր լինել ու չստեղծել նոր ճգնաժամեր:

Այս պահին չի կարելի սրել իրավիճակը, մանավանդ վերջին «արդյունավետ» բանակցություններից հետո»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր, որ հնարավոր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելի Հայաստան: (Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս