Բաքվի մետրոյում խուճապ է սկսվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի մետրոյի «Elmlər Akademiyası» կայարանում այսօր առավոտյան խուճապ է սկսվել: Ինչպես հայտնում է Day.Az –ը, խուճապի պատճառը երկու շարժասանդուղքներց մեկի շարքից դուրս գալն է:

Առավոտյան պիկ ժամին դեպի վեր բարձրացող շարժասանդուղքներից մեկի կանգ առնելը հրմշտոց է առաջացրել: Շարժասանդուխքի կտրուկ կանգ առնելու պատճառով ուղևորներն իրար վրա են ընկել:

Ծագած խնդիրների պատճառով ավելի քան 200 ուղևորներ չեն կարողացել դուրս գալ կայարանից: Դա իր հերթին անհանգստության տեղիք է տվել ուղևորների շրջանում:




Լրահոս