Նրան ասում ենք` մեր Սասուն, քեզ ասում ենք` Կոնչիտա Շակալենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էս մայիսյան լարված, հոգս ու ցավի օրերին հրազդանցիների խոսք ու զրույցը երկու նմանակների մասին է՝ ուր գնում ես Կովալ ու Կոնչիտա է: Ինչ արած, մեր օրն էլ օր չի:
Կովալը օրերս հարցազրույց է տվել: Իսկ մենք Հրազդանում մտածում էինք, որ սա խոնավ գաջի նման մեռել է: Պարզվում է, որ ինքն էլ է գլխի ընկել ու մեսիջ է ուղարկում, թե մեռած եմ, բայց էնքան էլ մեռած չեմ: Դեռ կարաք մի երկու պատի էլ ծեփեք ու սվաղեք:
Ախր Սասունն ա մեղավոր՝ ինչի՞ էր ասում «Աստված հոգին լուսավորի»: Բայց հոգի պիտի լինի չէ՞, որ Աստված էլ լուսավորի: Չողորմածիկ Էքս մարզպետը պատմում է, որ ՙմեղա, մեղա՚, մարզ է զարգացրել, քաղաքներ, գյուղեր է ծաղկացրել, կառուցապատել, լուսավորել ու զարդարել, որ մարզում մեծ ու փոքրով սիրում են նրան՝ է՛լ շինարար, է՛լ ինժեներ, է՛լ ուսուցիչ, է՛լ բանվոր ու գյուղացի:

Կովալն ասում է, ես սիրում եմ բոլորին, սիրված եմ բոլորի կողմից, բացի մի մարդուց, այդ մարդն էլ Սասունն է: Ինքը կարող էր պաշտոնավարել, բայց անձամբ է դիմել կառավարությանը և նախագահին, որ իրեն ազատեն աշխատանքից: Դուք հավատացի՞ք: Մենք էլ: Սա ասում է այն Կովալը, որ հայտնում էր, թե ինքը համարյա Մոհամմադ Քադաֆին է, իրեն ազատող չկա, ինքը կաշխատի ինչքան քեֆը կտա: Պատկերացնել կարելի է, որ այս անփոխարինելի սնապարծի դատարկ ծերունական խորոզություններին հավատացողներ կային և՛ մարզում, և՛ մարզկենտրոնում: Դյուրահավատների թուքն անգամ չորանում էր բերաններում: Իրականում սա գավառական ավանտյուրիստի և կարիերիստի տիպիկ գործելաոճ է: Հիմա էլ իր կամքով դիմում է գրել: Ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը՝  «Համեստ չլինես, ի՞նչ պիտի անես»:

Հիմա Սասունի, քեզ սիրող ժողովրդի, քո վաստակի, Օմարի, Արցախյան գոյապայքարի, մեր քաղաքի, քո «մարտական ու մարդկային սխրանքների» և այլնի մասին շատ կարճ, որովհետև քեզ հետ գրավոր խոսելն անգամ զզվելի է: Բայց ինչ արած՝ սա թող լինի ՙծերուկն անտանելի է դարձել՚ շարքից՝ ակնկալիքով, որ կսսկվես վերջնականապես:

Կոտայքում քեզ սիրող մարդ չկա, այլ կա մի մարզ ժողովուրդ, որը թքած ունի քեզ վրա: Այնքան ճղճիմ ու զզվելի էիր, որ գնալդ անգամ աննկատ մնաց: Ինչպես ասում են խոյեցիները. «Ցանամրոցի շան նման պոչդ պահած եկար, պոչդ պահած գնացիր, հողերը քո գլխին ու բերողիդ գլխին»:

Եղվարդի տարածաշրջանում դու կլոր զրո էիր, քեզ ինչու՞ պիտի սիրեն ու հիշեն: Ասացինք ու հիշեցինք պռոշյանցիներին. ի՞նչ եղավ ցպահանջ քեզ հասցեագրված պսակը: Ուղարկված էր քեզ անձամբ և ի սրտե, ողողված դաշնակցության սրտաբուխ ու հորդաբուխ թուքումրով: Քեզ հալալ:

Կոտայքի տարածաշրջանում դու կրկնակի զրո էիր: Չեղած բան: Իսկ չեղած բանը չեն սիրում կամ ատում:

Չարենցավանում քո «անբասիր» կյանքով ու կեղտոտ բնավորությամբ համարվում ես բարձրագույն ՙպիլոտաժի՚ խարդախ, խաբեբա, «մուտիլովշիկ»` բանսարկու, «բոչկա» գլորող, գիր տվող, տուն քանդող, դրամաշորթ, պիղծ ու այլասերված և կմնաս այդպիսին հավերժ, ինչպես քաղաքային աղբը: Չարենցավանում է քո թալանի հիմնական մասը՝ է՛լ գործարան, է՛լ ռեստորան, է՛լ ջերմատուն, է՛լ քաղաքապետարան, է՛լ հազար ու մի ծածուկ զիբիլներ:

Բայց Կոտայքի հավաբուծարաններից մի 2 հավ մտածում են, որ դու մաքուր մարդ ես, մաքուր պաշտոնյա, իսկ այդ անասելի կարողությունը Չարենցավանում, Ծաղկաձորում, Հրազդանում, Աբովյանում և երկրի այլ վայրերում ու արտերկրում քեզ է մնացել ոչ թե քո 13 տարվա ավարի, այլ ալափարսեցի Սուրենի քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Հիմա հասանք մարզկենտրոնին. Հրազդանում ջահելները ասում են. «Քանի սաղ էր` հաչոցը չէր կտրվում, հիմա սատկելա, հոտը չի կտրվում»: Ինչեր միայն դու չարեցիր Հրազդանում: Իսկական խրախճանք ժանտախտի պահին: Ավերակված գյուղ, գավառական քաղաք, պառակտված բնակչություն, բևեռացված հարաբերություններ, ոտնահարված ավանդույթներ, արժեքներ, հաց ու սրբություն, վխտացող մատնիչներ ու գործակալներ, զրպարտանքներ, ագահություն, պետական ու համայնքային ունեցվածքի լկտի թալան, անդադար թալան:

Առնետների ու զեռունների ստվար զանգված մանկավարժական, առողջապահական կոլեկտիվներում, անսանձ, սոսկալի կաշառակերություն ամենուրեք: Քայքայված քաղաք, բնակֆոնդ, կոմունիկացիաներ, ավերակ ճանապարհներ, կեղտ ու փոշի: Դու մարզպետ չէիր, դու իսկական վարակ էիր, վարակ եկար, համաճարակ գնացիր: Ժողովրդի սիրելի մարզպետը «սպեցնազ» չի բերում իր ժողովրդին ջարդելու համար: Հիմա էլ քո օմոնական գարշելի մռութը քո հոգեորդի քաղաքապետ Արամի հետ տեղադրված է ինտերնետում՝ ողջ աշխարհին ի տես: Ի դեպ, հրազդանցիներով ցանկություն ունենք վերանորոգելու միկրոշրջանի հանրային զուգարանը և ի հավերժացումն 2005 թվականի մայիսի 29 –ի «ռազմական սխրանքի»` անվանակոչել քո գարշելի անունով:

Եվ ի՞նչ իրավունքով ես դու Սասունի մասին խոսում կամ նրա անունը տալիս: Գուցե որոշակի շեղումներ ունես: Դիմիր հոգեբաններին: Սողալու համար ծնվածը արծվից հասկանալ, ավաղ, չի կարող: Արծվին հասկանալու համար հարկավոր է մի քիչ երկինք լինել:

Այդ քո ասած «ահավոր, ողորմելի դավաճան» Սասունը մեր Սասունն է, մեր գանձը: Նրան ասում ենք` մեր Սասուն, քեզ ասում ենք՝ Շակալենկո:

Իսկ ողորմելի, դավաճան, և ահավոր բառերն էլ քո հասցեին տարիներ ի վեր հնչեցված բաներ են, որ շշկռվելով` փորձել ես «պերեադրեսացիա» անել:

Էդ ի՞նչ Օմարի մասին էս խոսում, այ «պամպերս»: Ախր դու ուր, Օմարն ուր: Օմարի տարիներին դու «զավոդում կառ ու պաչևնիկ» էիր ծախում: Հետո ՀՀՇ- ամերձ քծնանք, վաշխառուական ձեռքբերումներ, հետո անարժանդ ընտրեցիր «Արժանապատիվ ապագա», հետո Կ. Դեսիրճյանի անդրավարտիքի փողքի մեջ, հետո շակալի գողոն Չարենցավանում, հետո կաթոլիկ ՀՀԿ, հիմա էլ անտեր ու դուրս, օգտագործված մի բան: Քո շահի համար սրա, նրա կամակատար դառնալն է՞ քո սկզբունքայնությունը, մոռացե՞լ ես պաշտոն ստանալու համար ոնց էիր սողում Սասունի ոտքերի տակ, այ ապերախտ: Իսկ Սասունը երբեք չի դարձել որևէ մեկի կամակատարը ու չի մնացել այն մարդկանց կողքին, ովքեր արհամարհելով ժողովրդին՝ տանում են կործանման:

Օմարը, Շուշին, Հայրենիքն ու ոգեղենությունը քո նման սողունի խելքի բանը չեն:
Կարիճի մի տեսակ կա, որ անսահման չարությունից ինքն իրեն է խայթում: Ախր այ շակալ, Սասունը մի պատմություն է, դու՝ կարճ դասամիջոց, Սասունը մեր պատմության փառավոր էջն է, դու՝ մի անգույն զուգարանի թուղթ: Սասունը Արցախ է ազատագրել, դու գրավել ես Վանատուր թաղամասում նստացույց անող ազատամարտի նվիրյալ, հաշմանդամ Արշավիրի գլխավերևի վրանը:

Ինչի համար էս ուզում անունդ անընդհատ տեսնել Սասունի կողքին: Արջն ու օձը իրար հետ չեն կարող ճանապարհ գնալ: Թույն, թարախ ու նախանձ կա մեջդ: Հենց այդտեղ է սկսվում տարբերությունը: Սասունի մարմնում լիքը բեկոր է, քո մարմնում՝ թարախ:
Սասունը լեգենդ է կենդանության օրոք, մի ողջ ժողովրդի սիրելին՝ Արաբոյի, Անդրանիկի, Գևորգի, Նժդեհի շառավիղը, որի մասին գրքեր են գրվում, երգեր են ձոնվում: Այսքանից հետո դե եկ, Կովալ, ու մի ցխկվիր: Չէ, էստեղ քեզ ոչ մի հոգեբան չի փրկի, հաստատ:
Որպես փառապանծ զինվոր ու հրամանատար բազմաթիվ մեդալների ու շքանշանների մեջ Սասունին շնորհվել է մի գեղեցիկ ու ազդեցիկ հուշամեդալ՝ Արցախի մայրական երախտագիտություն:

«Գլուխդ կխուզեմ կկոխեմ բերդ, չեմ նայի, որ վաստակած ուսուցչուհի ես»  կամ «Ես քո ախալքալաքցի մերը ….», այս և նման շատ խոսքերի հեղինակն էլ դու էս: Հիմա գոնե հասկանում ե՞ս նա ով է, դու ինչ ես և ինչերի ցուցակում ես: Հիմա, երբ քո սին փառքի պղպջակներց ցած ես գլորվել ու հայտնվել քո հասանելիք արժանի տեղում, ցանկալի է իմանալ. ինչպե՞ս ես ուզում, որ վիրահայերը հարաբերվեն քեզ հետ: Կամ այն վաստակած ուսուցչուհին ինչպե՞ս է որոշում ի պատասխան վարվել քո գլխի հետ: Չէ, ողորմելի շակալ, երևի հասկացար, որ պաշտոնը իրոք խիար է, իր բոլոր հետևանքներով:

Եվ ամենակարևորը, էդ ի՞նչ 10-12 զոհված տղերքի մասին ես բարբաջում, այ ողորմելի: Այդ ի՞նչ ստոր հերհյուրանքներ ես փորձում տարածել մեր հրամանատարի մասին, այ թուրքի լամուկ, մենք ենք եղել Օմարում նրա կողքին և շատերի կյանքն ենք փրկել, այդ ի՞չ զոհերից ես խոսում , այ մոլլա: Իսկ զրպարտությանդ համար պատասխան ես տալու ոչ թե մեր հրամանատարին, այլ մեզ, սա լավ հիշիր, մեր համար թուրքը թուրքա: Բայց չկարծես, թե պաշտոնից դուրս ես եկել դրա համար ենք ասում, վստահ ենք, որ վաղը մեկի տակը պառկելով` էլի մի պաշտոն կստանաս: Այնպես որ, պատասխան տալը դրա հետ կապ չունի:

2008թ. մարտին շղթայակապ Սասունի համար ողջ հայությունը աղի արցունք էր թափում: Բայց Երկիր մոլորակի վրա երկու տեղ կար, որտեղ պիղծ խրախճանքներ էին կազմակերպվել: Հրճվում էին միայն ալիևյան Ադրբեջանում և … Կոտայքի մարզպետարանում՝ քո նման ստորի ու տականքի թամադայությամբ:

Սասունի համար մի անհանգստացիր, և Աստծո դատաստան մի հոխորտա: Պիղծերի կանչերին աստված անհաղորդ է, դու քո հուդայական գոյությունը քարշ տալու մասին մտածիր: Իսկ Սասունին Աստծո օրհնանքը փրկեց 1992 թվականին, երբ նրա ողջ մարմինը քրքրված էր…

Քո մեջ անհույս պարտվածի անօգնական ոռնոց է լսվում: Քեզ չհաջողվեց Հրազդանը կոտրել, ծնկի բերել: Դու այդ ծրագրով էիր եկել. կամ քեզ դրա համար էին ուղարկել, կամ դու էիր այդ երաշխիքները տվել տերերիդ: Աշխարհի բոլոր այլանդակ խաղերը խաղալու գնով՝ դա քեզ չհաջողվեց: Քո մռութին թքեց կոտայքցի մանկավարժը, ճարտարապետը, իրավաբանը, արհեստավորը, վաճառականը, բանվորը, գյուղացին, դու պարտվեցիր անվերջ ու անվերջ: Ամեն մի ընտրություն քո համար դարձավ նոր ձախողում. փռեցիր միլիոնավոր դոլարներ, բայց դարձյալ ձախողեցիր, ինչպես միշտ: Հիշիր Հրազդանի քաղաքապետի վերջին ընտրությունները՝ Հայաստանի բոլոր պաշտոնյաներին արտասվալից աչքերով, խնդրանքով, աղաչանքով, շալակով բերեցիր Հրազդան, Ռնդամալը սարքեցիր սուրբ աղոթատեղի, գումարած դրսից բերված և Հրազդանում գրանցած 7000 ընտրողները և դարձյալ ցավալի ձախողում: Այդ օրերին Հրազդան չեկան միայն Պան Գի Մունը, Հռոմի պապն ու Քեթրին Էշթոնը: Սասունին ոչ միայն 10:0 չհաղթեցիր, այլ խայտառակ ձևով պարտվեցիր՝ քամուն տալով 1 Գազել դոլար: Իբր գրանցեցիր հաղթանակ: Բայց ինչպես լինում է միշտ, սա քո Պյուռոսյան հաղթանակն էր: Քեզ շնորհավորելու փոխարեն պարգևատրեցին թուքումրով, որը բերեց քո այսօրվա դիմումին:
Չհասկացար տգետի նման, որ քո մարզպետ նշանակվելով ու աշխատելով պարտական ես միայն Սասունին: Նրա ինադու էին քեզ հանդուրժում, իբր քաջալերում, իբր պահում:
Մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր քաղաքը, մենք, մեր Սասունը այս սուրբ հողի վրա կանք ու կմնանք միշտ: Այնպես որ դիակը հիմա դու ես և՛ քաղաքական, և՛ բարոյական:

Սասուն Միքայելյանի զինակից և գաղափարակից ընկերներ

12.05.2014թ.




Լրահոս