Դե եթե մաքրված վիճակում շմայսներ ունենք, հարց չկա. Լյուդիմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ՀՀԿ 15-րդ համագումարում երեկ հնչեցված Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե քաղաքական այլ ուժերն արդեն պատրաստվում են ընտրությունների, ի տարբերություն ՀՀԿ-ի, որը մտածում է երկրի սոցիալական, քաղաքական, տնտեսական հարցերը լուծելու մասին, ասաց, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը ընտրությունից  ընտրություն մտածում է` ինչպես կեղծել ընտրությունները:

Ի տարբերություն ՀՀԿ-ի, մնացած քաղաքական ուժերն արդար պայքարում փորձում են արդյունքներ գրանցել: «Սերժ Սարգսյանի մտահոգության վառ արտահայտությունը  այսօրվա ձախողված սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է: Ես շատ պիտի խնդրեմ ու հորդորեմ Սերժ Սարգսյանին այլևս չմտահոգվել ժողովրդի վիճակով: Լավ կլինի` նա գնա արտահերթ ընտրությունների, որպեսզի մյուս քաղաքական ուժերը ևս մտահոգ լինեն, բայց ոչ իր ձևով: Այլ իրոք մտահոգ լինեն և կարողանան երկրում առկա խնդիրներին լուծումներ տալ»,- ասաց  պատգամավորը:

-Տիկին Սարգսյան,  Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց. «Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով»: Ձեր կարծիքով `ումից  է մաքրվում ՀՀԿ-ը:

-Դե եթե մաքրված վիճակում  շմայսներ ունենք, հարց չկա:  Կարող ենք համարել, որ ՀՀԿ-ը վերևից ներքև մաքրված, լողացած կուսակցություն է, իսկ մյուս կուսակցությունները  կեղտոտ են, որովհետև Շմայս չունեն:

-Իսկ ընդհանուր առմամբ ինչ տպավորություն կամ մեսիջ ստացաք ՀՀԿ  ղեկավարի ելույթից:

 -Մեսիջ չէի ասի, թե կար ելույթում: Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ ՀՀԿ-ի ազնիվ լինելը: Նա անգամ կարևորեց ընդդիմադիրների գոյությունը`ասելով, որ եթե մի ձեռքը չկա, մյուս ձեռքը չի կարող աշխատել:Ուրեմն թող բարի լինի Սերժ Սարգսյանը չկտրել մյուս ձեռքը, իսկ այն ձեռքը, որն ինքը պահպանում է  (նկատի ունի իշխող կուսակցությունը-խմբ.), թալանում է ՀՀ քաղաքացուն: Լավ կլիներ` այդ ձեռքը կտրեիք և  վերականգնեիք երկու առողջ ձեռքեր:

Սոնա Դավթյան




Լրահոս