ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ի գիշերը Ֆրանսիայում երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանը:

Երեկ Ազգային ժողովի քառօրյա նիստերը մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Սմբատ Այվազյանի:
Մի շարք կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ իրենց ցավակցությունն են հայտնել Ս. Այվազյանի ընտանիքին՝ անդառնալի կորստի համար:
Հիշեցնենք, որ Ս. Այվազյանը ծնվել է 1959թ. մարտի 10-ին Երեւանում: 1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1988թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991թ.՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող «Մեծն Տիգրան» աշխարհազորի կազմակերպության ղեկավար, 1994-1998թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998թ.՝ ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000թթ.՝ ՀՀ պետական եկամուտների նախարար: 1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): Եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ: 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ էր:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը եւս ցավակցում է Սմբատ Այվազյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին անդառնալի կորստի համար:

 




Լրահոս