Շառլ Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին է փոխանցել ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:

Վերոհիշյալ պատվո նշանով դեսպան Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` 2014թ. հունիսի 2-ի հրամանով:




Լրահոս